Հիշել նախագիծը

<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Սույն օրենքի սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:

  • Տևողություն

    06.12.2017 21.12.2017
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 1128

Տպել

Առաջարկներ`

Titan-Optimum

14.12.2017

առաջարկում եմ հանձնաժողովի անդամներին ոչ թե նշանակել,այլ ընտրել գործող գնահատողների առցանց ընտրությամբ

Մանյա Կարախանյան

13.12.2017

Առաջարկում եմ վերանայել հոդված 17-ի 2-րդ կետը, քանի որ այն, իմ կարծիքով, հանդիսանում է ՀՀ Սահմանդրության 29-րդ հոդվածի խախտում: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում ասվում է “Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք”: Իմ կարծիքով սույն նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանափակում է քաղաքացու՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:

Արսեն Բարսեղյան

12.12.2017

հոդված 15, կետ 2, ենթակետ 6) "լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հսկողությունն իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ գնահատությունն իրականացվել է գնահատման ստանդարտներին համապատասխան" Ցանկալի կլիներ, որպեսզի սույն նախագիծը պարունակեր դրույթներ, որոնք որակավորված գնահատողին հնարավորություն կտային օգտվելու անշարժ գույքի առուվաճառքի և(կամ) վարձակալության պայմանագրային տվյալներից՝ պայմանով, որ գնահատողը երաշխավորի դրանց գաղտնիության պահպանումը: Կարող է նույնիսկ նախատեսվել դրանց գաղտնիությունը չպահպանելու դեպքում քրեական և(կամ) նյութական պատասխանատվություն: հիմնավորում. հաճախ գնահատողը դիմում է ԱԳ ԿՊԿ սպասարկման գրասենյակներ անշարժ գույքի վաճառքների պայմանագրային տվյալներ ստանալու համար և ստանում ենք պատասխան՝ “արժանահավատ գործարքներ չեն գրանցվել” բովանդակությամբ: Գնահատողին մնում է օգտվել ինտերնետային կայքերից՝ գույքի վաճառքների (վարձակալությունների) առաջարկների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու համար: Կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ կայքերում տեղադրված տվյալների մեծ մասը մի քանի ամիս հետո ջնջվում են, իսկ հաճախ հանդիպում ենք նույն գույքի վերաբերյալ իրարամերժ հայտարարությունների: Եթե գնահատողներին մատչելի դարձնեն գույքի առուվաճառքների (վարձակալությունների) պայմանագրային տվյալներից օգտվելը, ապա մասնագիտական հանձնաժողովի անդամները և գնահատողները իրենց հաշվարկները կարող են կատարել նույն բազայի վրա: Տարբեր գնահատողների կողմից նույն օբյեկտի վերաբերյալ, նույն ժամանակահատվածում, իրարից խիստ տարբերվող արդյունքների հավանականությունը կփոքրանա:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: