Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված համապատասխան լրացումները և փոփոխությունները ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի §Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին¦ N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .07.2023թ. N -Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման գործընթացը, դիմումների ներկայացման ժամկետները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները, զորակոչելու կամ պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները և նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, զորակոչված իգական սեռի զինծառայողների ծառայության կազմակերպման պայմանները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ նախատեսել որոշման մեջ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    27.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1829

Տպել

Առաջարկներ`

Սարգիս Խաչատրյան

27.07.2023

Բարև Ձեզ, սույն որոշման կատարվող փոփոխությունների հետ միաժամանակ ճիշտ կլինի նրանում հաճախ կրկնվող «Զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն» բառերով , քանի որ արդեն մի քանի տար է, որ «ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐ» ՀՀ ում չկան և դրանց փոխարեն գործում է ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը` իր տարբեր մարզային ստորաբաժանումներով: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին, քանի որ նրանում ևս բազմիցս կրկնվում է ՀՀ-ում գոյություն չունեցող «Զինվորական կոմիսար» և «Զինվորական կոմիսարիատ» ձևակերպումները: Շնորհակալություն:

Տեսնել ավելին