Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023  հանձնարարականով և նոր կառուցվող ճանապարհները հեռահաղորդակցության ենթակառուցվածքներով կահավորելու անհրաժեշտությամբ:

 2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշմամբ սահմանված է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները  ոռոգման առուներով, կապի ու էլեկտրահաղորդման գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով  հատման կամ օտարման շերտում դրանց տեղադրման և վերատեղադրման  ճանապարհը տնօրինողի հետ համաձայնեցման ընթացակարգը:

Սակայն  նշվածն առաջացնում է մի շարք խնդիրներ կապված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների  տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման հետ` նկատի ունենալով, որ օպերատորները տարեկան բյուջեն հաստատելուց չեն նախատեսում նշված ծախսերը, իսկ հաշվի առնելով, որ որոշ դեպքերում դրանք կազմում են բավականին խոշոր գումարներ, օպերատորների մոտ առաջանում են դժգոհություններ։ Նշվածից ելնելով ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվում են և չեն ավարտվում սահմանված ժամկետներում։

Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում նոր կառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը նախատեսել հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների առկայության դեպքում։

 3.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է նոր կառուցվող ավտոճանապարհների նախագծերում, հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների ներկայացման դեպքում հեռահաղորդակցության ենթակառուցվածքները ներառել, իսկ դրանց կառուցումը կազմակերպել երկու տարբերակով.

  • հեռահաղորդակցության օպերատորների միջոցների հաշվին.
  • պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այդ ենթակառուցվածքները հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալության հիմունքներով տրամադրելու միջոցով:

 

4.Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն նոր կառուցվող ավտոճանապարհների կառուցման դեպքում նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) ներառման, դրանց  կառուցման, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցման դեպքում նաև դրանք օպերատորներին վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև հետագա սպասարկման և վերանորոգման հետ կապված հարաբերությունները:

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    26.07.2023 - 10.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1344

Տպել