Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՌԸ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԵՆՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծը նախապատրաստվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի ․․-ի ՀՕ-․․․-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։

Մասնավորապես, Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանվում է ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով»։

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի՝ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանը։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թ․ հուլիսի ...-ի ՀՕ- ...-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 1-րդ հոդվածի 2-րդ մասի կատարումը և ուժը կորցրած կճանաչվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը նախապատրաստվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թ․ հուլիսի ․․․-ի ՀՕ-․․․-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։
Մասնավորապես, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ «Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանվում է ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով»։
Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծով կսահմանվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը.
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    25.07.2023 - 09.08.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3812

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

28.07.2023

Ներկայացված նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին գիտելիքների հիման վրա ունենալ սեփական զենքեր, մարզվել դրանցով և անհրաժեշտության դեպքում պատրաստված լինել Հայրենիքի պաշտպանության կանգնելուն, հաշվի առնելով վերոգրյալը նախագիծը ունի օրհասական նշանակություն և անհրաժեշտ է օր առաջ ընդունել։

Արտեմ Պետրոսյան

27.07.2023

տեսական հարցաշար 73 առաջարկում եմ "քրեական օրենքով " բառերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքով բառերով

Արտեմ Պետրոսյան

27.07.2023

տեսական հարցաշարի 72 հարցում առաջարկում եմ սույն օրենգրքով բառերը փոխարինել ՀՀ Քրեական օրենսգրքով

Տեսնել ավելին