Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:14:59 | Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին: Մի փոքր մանրամասնեք այս պարբերությունը։ | Հայեցակարգի 3-րդ կետը կարգավորվում է Ջրային օրենսգրքի 61.1-րդ հոդվածի 4-րդ կետով: | |||
| 2 | Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:16:53 | Համայնքային սեփականություն հանդիսացող երրորդ կարգի ոռոգման համակարգերը ևս օտարման ենթակա չեն։ Ինչու ենթակա չեն, խնդրում եմ պարզաբանեք, եթե համայնքային սեփականություն է, ապա ով է իրավասու համայնքին պարտադրել որևէ որոշում։ Առաջարկում եմ մի փոքր մանրամասնել։ | Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը (տնտեսային և ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։ |