Հիշել նախագիծը

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ մասնավորապես մաքսային ներկայացուցիչների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների, ինչպես նաև մաքսային հսկողության գոտիներում գործունեություն իրականացնող անձանց գործունեության առավել արդյունավետ համակարգի ներդրում` մաքսային հսկողության արդյունավետության ապահովման և իրականացվող գործունեության կառավարելիության ապահովման նպատակով։

Նախագծով նախատեսվում է նաև վերացնել պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված արգելքը, ինչը կնպաստի տվյալ ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

  • Քննարկվել է

    12.07.2023 - 27.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1539

Տպել