Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 300-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1360-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 300-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1360-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական  կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը անվանափոխվել է, դառնալով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման ուժով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Կառավարության 2014 թվականի մարտի 19-ի՝ ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 300-Ն և Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի՝ «Oտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1073-Ն և 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1795-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1360-Ն որոշումներում ընթացակարգային առումով հանդիպում են անհարկի կրկնություններ։

Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել ընդունել առաջարկվող Կառավարության որոշման Նախագիծը։ 

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ երկու՝ Կառավարության 2014 թվականի մարտի 19-ի ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 300-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Oտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1073-Ն և 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1795-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1360-Ն որոշումները և դրանք ներկայացնել մեկ միասնական նախագծի տեսքով, քանի որ ըստ էության երկու որոշումներն էլ ընթացակարգային առումով կրկնվում են։

 

3․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի հետընդունման գործընթացների միասնական ընթացակարգի սահմանում

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    11.07.2023 - 26.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Վարչարարություն և վարչական վարույթ, Անձնագրեր և վիզաներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1793

Տպել