Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության (աայսուհետ՝ ՀՀ) ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով մասնավոր պահնորդական կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) 2022 թվականի հունվար ամսից իրականացնում է համալիր ստուգումներ։

Իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, երբ Կազմակերպությունը զբաղվել է առևտրային այլ գործունեությամբ կամ Կազմակերպության ղեկավարի հրամանով՝ փաստացի պահնորդական գործունեություն ծավալող աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր որպես «տեսուչ», «անվտանգության տեսուչ», «հսկիչ» և այլն, ինչով փորձել են խախտել օրենսդրական պահանջը և քաղաքացիներին նման հաստիքների հրամանագրելու արդյունքում փորձել են խուսափել պահնորդի որակավորման վկայական տրամադրելու ընթացակարգն ապահովելուց և բավական մեծ թիվ կազմող անձանց ընդունել են աշխատանքի՝ առանց նշված որակավորման վկայականի առկայության։

Ավելին, եղել են նաև դեպքեր, երբ աշխատանքային պայմանագրերը կնքվել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց հետ։ Արդյունքում, ստուգումների ընթացքում հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց սահմանված պարտականությունները կատարվել են՝ պահնորդական կազմակերպության սեփականությունը չհամարվող և օրինական տիրապետման տակ չգտնվող զենքով, հատուկ և (կամ) տեխնիկական միջոցներով։

Արդյունքում, Կազմակերպություններում իրականացվող տարեկան ստուգումների հիման վրա նշված խախտումները հայտնաբերելիս Ոստիկանության ծառայողն իրավասու չի լինում արձանագրել դրանք և որոշել Կազմակերպության ռիսկայնության ամբողջական աստիճանը, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի 1.1 մասի՝  «Բոլոր ստուգումները, բացառությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

2 ․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագիծը  նախապատրաստվել է 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներին  համապատասխանեցնելու համար։

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոփոխության են ենթարկվելու նաև Կառավարության վերոնշյալ որոշման հարցաշարի կշիռը կազմող միավորներից որոշները, սակայն այնպես, որ ընդհանուր կշիռի հմագումարը չխախտվի և մնա նույնը՝ 60 միավոր։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթերից։

 

6. Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կնձեռնվի  կանոնակարգել նշված խախտումների հայտնաբերման ընթացակարգը, հնարավորություն կստեղծվի ստուգումների ընթացքում արձանագրել դրանք և որոշել Կազմակերպության իրական ռիսկային խումբը, ինչպես նաև կհստակեցվի մասնավոր պահնորդական կազմակերպությունների աշխատողների գործունեության ստուգման հարցաշարը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    05.07.2023 - 20.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2339

Տպել