Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով և պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետև՝ Ոստիկանություն) գործառույթները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՕ-458-Ն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատում է Լիազոր մարմնի (ՀՀ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին) ղեկավարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Ոստիկանությունում ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատված են ՀՀ կառավարության որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերն ունի դրոշ, որի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատում է Ոստիկանության պետը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատված են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը, ինչից հետո հիշյալ իրավահարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից ընդունված իրավական ակտով։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման պարագայում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
04.07.2023 - 19.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2406
Տպել