Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի թիվ 115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) միտված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասով ամրագրված պահանջի կատարումն ապահովելու նպատակով։
Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կազմում ստեղծված նոր՝ Ներքին գործերի նախարարությանը սահմանել լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու գործառույթի իրականացման շրջանակներում։
-
Քննարկվել է
03.07.2023 - 18.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2414
Տպել