Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անժելա Առակյան 12.07.2023 22:31:28 ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն որոշմամբ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի /դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ/ պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կամ միջին մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ: Կարծում եմ հանրակրթական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթությամբ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնն զբաղեցնողներին,որոնք ունեն 15 և ավելի տարվա աշխատանքային փորձ պետք է հնարավորություն տալ աշխատելու:Եթե միջին մասնագիտական կրթություն ստացողներին հրարավորություն չեք տալիս աշխատելու,ապա ինչի համար են միջին մասնագիտական հաստատությունները:Դիպլոմի համար ծախսված 4-5 տարիները առավել չեն ,քան մարդու երկար տարիների աշխատանքային փորձը : Որոշմամբ հաստատված, ինչպես նաև սույն նախագծով սահմանվող որակավորման նվազագույն պահանջները վերաբերում են միայն հաստատություն նոր մուտք գործող մասնագետներին: Միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար «Հանրակրթության մասին» օրենքը շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էր ընձեռել, և այդ կարգավորումը նոր որոշում չէ: Նորը այն է, որ այդ մասնագետներին հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորում անցնել՝ պահպանելուվ աշխատանքը: