Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի
13-ի №169-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն չի պահանջվում
5150-5250ՄՀց, 5725-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների՝ միայն շենքերի ներսում, և օդանավերում (թռիչքի բոլոր փուլերում) օգտագործման համար, իսկ 5250-5350ՄՀց,
5470-5725ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող նշված սարքավորումների դեպքում՝ միայն օդանավերում (թռիչքի բոլոր փուլերում) օգտագործման համար Միևնույն ժամանակ, նույն կարգի 4-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն՝ սահմանված է, որ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն չի պահանջվում 19,7-20,2ԳՀց, 29,5-30,0ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում՝ թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար։

Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով 5150-5350ՄՀց և 5470-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող համապատասխան սարքավորումների՝ առանց թույլտվության տվյալ ռադիոհաճախականությունների օգտագործման մասնավորապես եվրոպական փորձը, ինչպես նաև 17,7-19,7ԳՀց և 27,5-29,5ԳՀց ռադիոհաճախակա-նությունները արբանյակային կապի երկրային կայանների համար օգտագործելու վերաբերյալ Հեռահաղորդակցության միջազգային միության Ռադիոկապի համաշխարհային համաժողովի կողմից 2019 թվականին ընդունած՝ 169 (ВКР-19) բանաձևը,  անհրաժեշտություն է առաջացել լրամշակել նշված կարգի վերոգրյալ դրույթները՝ առանց թույլտվության 5250-5350ՄՀց,
5470-5725ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման հնարավորությունը՝ նախա-տեսելով տվյալ շերտերում աշխատող մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների նաև շենքերի ներսում օգտագործման համար, ինչպես նաև սահմանել, որ թույլտվություն չի պահանջվում 17,7-20,2ԳՀց, 27,5-30,0ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար։

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի
13-ի №169-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ և 18-րդ ենթակետերը՝ սահմանելով, որ թույլտվություն չի պահանջվում 5150-5350ՄՀց, 5470-5875ՄՀց ռադիոհա-ճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում)՝ օգտագործելով հաճախականության դինամիկ ընտրություն (DFS) և հաղորդչի հզորության հսկողություն (TPC), ինչպես նաև 17,7-20,2ԳՀց, 27,5-30,0ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունումը կնպաստի սահմանափակ ռեսուրսների՝ ռադիոհաճախականու-թյունների տիրույթի արդյունավետ կառավարմանը և օգտագործմանը։

  • Քննարկվել է

    30.06.2023 - 31.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1719

Տպել