Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

       1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս սննդամթերքի անվտանգության ոլորտի գործող ինստիտուցիոնալ կառույցների գործառույթների հստակ տարանջատումը գտնվում է շրջանառման փուլում և քանի որ գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում, ուստի անհրաժեշտ է ռազմավարության N 2 հավելվածի 1.2-րդ ենթակետում կատարել փոփոխություն՝ սահմանելով նոր ժամկետ։

Միաժամանակ, 1.3-րդ և 5.1-ին ենթակետերի ժամկետի փոփոխությունը պայմանավորված  է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) բացակայող լիազորող նորմի հետ։ Հետևաբար անհրաժեշտ է Օրենքում սահմանել Կառավարությանը լիազորող նորմ, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել համապատասխան իրավական ակտերը։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Գործառույթների տարանջատման շրջանառվող օրենքների նախագծերի ընդունման դեպքում նոր հնարավոր կլինի իրականացնել N 2 հավելվածի 1.2-րդ ենթակետով սահմանված միջոցառումը, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմիններում  իրականացնել գործառույթների հստակ տարանջատում և սահմանում, իսկ 1.3-րդ և 5.1-ին ենթակետերի ժամկետների փոփոխությունը պայմանավորված է Օրենքում լիազորող նորմի բացակայությամբ։  

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։

 

 

  • Քննարկվել է

    28.06.2023 - 14.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3117

Տպել