Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

                                                               ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը

 Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման «Գյուղատնտեսություն» բաժնի 5-րդ կետի գ. ենթակետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին N 646-Ա որոշման հավելվածի  3.5 Գյուղատնտեսություն բաժնի 6-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:  Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, կարևորվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսավարման ձևերի կատարելագործումը, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացումը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:   Շուկայական հարաբերությունների պայմաններում կոոպերացիան կարող է համակարգել գյուղմթերքի արտադրության, սպասարկումների, իրացման և մատակարարման գործընթացում տարբեր գործառույթներ: Կոոպերացիայի տարբեր ձևերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը ներկայումս խոչընդոտում են մի շարք լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ կոոպերատիվ գաղափարախոսության իրազեկմանն ու ագրոպարենային համակարգում արդիական տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերի ներդրմանն ուղղված խորհրդատվական և տեղեկատվական համակարգերի անկատարությունը, կոոպերատիվների ձևավորման համար բարենպաստ իրավական և տնտեսական դաշտի ձևավորման դանդաղ ընթացքը, հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և կառավարման դեռևս ցածր արդյունավետությունը և այլն: Ստեղծված իրավիճակում, կարևորվում է պետական ակտիվ աջակցությունն ու պետական կարգավորման մեխանիզմների կիրառումը:  

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացումը, մասնավորապես՝ կոոպերացիայի խթանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության խնդիրների շարքում առանձնանում է  կոոպերացիայի զարգացումը: Ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացման համատեքստում, միջոցառումները նպատակաուղղվում են գյուղատնտեսական կոոպերատիվների տարբեր ձևերի խթանմանը, որը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում: Հանրապետության գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքների համաձայն, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների որոշակի մեղմացմանը կամ լուծմանը կարող են նպաստել վերջինիս համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ստեղծումը:

Կարգավորման նպատակը և բնույթը

          Ծրագրի իրականացումը կնպաստի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանմանը, գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը, գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:   

Ակնկալվող արդյունքները

          Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն պետական ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը խթանելու համար: Կբարձրանա գյուղացիական տնտեսավարողների իրազեկվածության մակարդակը, գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը, տնտեսավարողների մրցունակությունը, կբարելավվի արտադրանքի որակը, սննդի անվտանգությունը, կապահովվի երկրի պարենային անվտանգության մակարդակը:   

 Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

                                                                         ՏԵՂԵԿԱՆՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես  նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: 

                                                                         ՏԵՂԵԿԱՆՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Քննարկվել է

    04.12.2017 - 20.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Գյուղատնտեսության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 819

Տպել