Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության  Օգոստոսի 11-ի <<ՀՀ  աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության  ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 1313-Լ  որոշմամբ Սևան համայնքին,  նշված շրագրի շրջանակներում,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացվել 43019.5 հազ. դրամ գումար:

Միաժամանակ  անհրաժեշտություն է առաջացել  համայնքի 2023թ-ի  բյուջեում կատարել մի շարք տեղաշարժեր, փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով  համայնքի  նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը  ու  ծրագրերի իրականացմանը:  

 Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների  և  ծախսերի  ճշտումներ ու փոփոխություններ,  հոդվածային տեղաշարժեր:

 

Առկա իրավիճակը

 

Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում  և առաջնահերթ է համայնքում իրականացնել աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության  ծրագիրը:  

 

Կարգավորման առարկան

 Համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ ինչպես նաև  «Նորմատիվ իրավական ակտերի  մասին»   ՀՀ  օրենքների շրջանակներում:

 

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության  ծրագիրը հաստատելու մասին»    ծրագրի,   իրականցման նպատակով ծրագրի շահառուներին՝ ծրագրի մասնակից գյուղական բնակչության հատկացվելու է  աջակցություն  շուրջ 43016.5 հազ. դրամ գումարի չափով :

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ

  • Քննարկվել է

    19.06.2023 - 04.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1612

Տպել