Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

  • Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի  հունիսի 29-ի  N  28 արձանագրության  6-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 1-ին և 7-րդ կետերի կատարմամբ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերը:

 

1.2 Գործող օրենսդրական դաշտը

 

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածով սահմանվում են աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու, չսահմանված վայրում աղբ թափելու, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու դեպքերում պատասխանատվության և տուգանքների նշանակման դրույթները: Մասնավորապես տուգանք նշանակվում է՝  

-աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու,

-չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու,

-առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելու (թափելու) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելու (թափելու) դեպքերում:

Սակայն հաշվի առնելով օրենսգրքով սահմանված տուգանքների չափերը և այն փաստը, որ այն չի ընդգրկում աղբահանության և սանիտարական մաքրման ամբողջական գործընթացն ու դեպքերը, անհրաժեշտություն է առաջանում վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցման և դրանց կիրառման ապահովության:

1.3  Ընթացիկ իրավիճակը

  Ներկայումս կիրառվող պատժամիջոցները  և տուգանքների չափեր սահմանվող իրավախախտումները խիստ ընդհանրական են: Մասնավորապես սահմանված չեն՝

-  պատժաչափեր ըստ աղբի քաշի, ծավալի քանակի և տեսակի, ինչպես նաև առանց թույլտվության աղբի փոխադրման, փոխաբեռնման կայանի և աղբավայրի շահագործման համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս՝

- մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելու համար

- բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից սպառման աղբ թափելու համար

- երկու կիլոգրամից ավելի զանգվածով սպառման աղբ թափելու համար

- մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելու համար

- խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ) թափելու համար,

- մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ սպառման աղբ թափելու համար

 - անվադողեր թափելու համար

-  մինչև մեկ խորանարդ մետր և ավելի շինարարական աղբ թափելու համար

- ընտանի կամ այլ կենդանիների կենսաբանական նյութեր թափելու համար

- կենդանական թափոններ (ներառյալ սպանդանոցներից) թափելու համար :

  Նախագծով առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու, առանց համապատասխան թույլտվության 50 տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի,  աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպելու ու շահագործելոււ համար, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում աղբ թափելու համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել  աղբաթափությունը և բարելավել աղբահանության և սանիտարական մաքրման որակը, լուծել բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրներ՝ մաքուր պահելով շրջակա միջավայրն ու նվազեցնել դրա բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Այն հնարավորություն կտա բարձրացնել հասարակության պատասխանատվությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդու­նման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտներ

  • Քննարկվել է

    01.12.2017 - 16.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 632

Տպել