Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներքոհիշյալ հրամանների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին,
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
  3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

  1. Անհրաժեշտությունը

Վերոնշյալ  հրամաններով հաստատված կարգերով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում անձանց ուսանողական իրավունքի վերականգնման, տեղափոխման և մեկից ավելի կրթություն ստանալու գործընթացները:

Կարգերը մշակվել և հաստատվել են տարբեր ժամկետներում և ունեն որոշ կարգավորումներում տարբեր մոտեցումներ, ինչը խնդիր է առաջացնում գործընթացները լիարժեք իրականացնելու համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Փոփոխություն և լրացումները վերոնշյալ կարգերի հիմնականում պայմանավորված են ներքոնշյալ հանգամանքով.

  • Կարգերում սահմանված են անձանց դիմումների ընդունման տարբեր ժամկետներ և հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունը կարող է ընդունել սահմանափակ թվով ուսանողների, հնարավոր չէր լինում լիարժեք և արդարացի կազմակերպել ուսանողական իրավունքի վերականգնումը, տեղափոխումը և մեկից ավելի կրթության կազմակերպումը: Փոփոխություններով և լրացումներով, բոլոր կարգերում սահմանվել է դիմումների ընդունման միասնական մոտեցում և ժամկետ:
  • Գործող կարգերով սահմանված է, որ ուսանողական իրավունքի վերականգնումը կամ տեղափոխումը կամ մեկից ավելի կրթությունը թույլատրվում է եթե պահպանվում են համապատասխան մասնագիտություններով և ուսուցման ձևով Լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերի ընդհանուր թիվը: Լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարի հատկացվում են ընդունելության տեղեր, որոնք հիմնականում քիչ են քան տվյալ մասնագիտությանը լիցենզիայով (գործունեության թույլտվությամբ) հատկացված տեղերը, և հաճախ են լինում դեպքեր երբ անձը բնակության վայրը փոխելու, կամ ուսանողական իրավունքը վերականգնելու ժամանակ տեղերի սահմանափակմամբ արգելվում է: Փոփոխությամբ հնարավորություն կընձեռնվի ուումնական հաստատություններին ընդունել լիցենզիայով սահմանված տեղերի քանակի ուսանողների:
  • Փոփոխություններով և լրացումներով կարգավորվել և մեկ միասնական մոտեցում է ցուցաբերվել տեղերի քանակից ավելի դիմումների հարցում և սահմանվել է մրցույթի անցկացման առաջնահերթություններ:
  • Մեկ միասնական մոտեցում է ցուցաբերվել նաև վերոնշյալ կարգերով ուսանողների վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկատվության տրամադրման հարցում:
  • Տրվել է կարգավորում Հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում ուսանողների հետագա ուսումնառության կազմակերպման համար:
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն հրամանների նախագծերի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում անձանց ուսանողական իրավունքի վերականգնման, տեղափոխման և մեկից ավելի կրթություն ստանալու գործընթացներում մեկ միասնական մոտեցման ցուցաբերում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն հրամանի նախագծի մշակման գործընթացին այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն հրամանների ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգել և միասնական մոտեցում ցուցաբերել դիմումների ընդունման ժամկետների, մրցույթի անցկացման սկզբմունքների և որոշ դեպքերում դիմորդների տեղափոխման ընթացքում սահմանափակումների վերացման հարցում:

 

 

 

  • Քննարկվել է

    16.06.2023 - 02.07.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1721

Տպել