Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։

Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․1-ին կետում։ Միաժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի N 2 արձանագրության քաղվածքի 22-րդ կետի պահանջով պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեին և վեր հանեին նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2022 թվականի  հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի։ Դրա համաձայն, ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն համարով։ Դրանով առաջ են եկել ծառայության նոր տեսակներ, որոնք ևս ունեն հավաստագրման կարիք, ինչպիսիք են՝ համայնքահեն փոքր տները, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների և տնային սպասարկման երկրորդ տիպերը, ընդլայնվում է սոցիալական բնակարանային ֆոնդը, և այլն։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել սոցիալական ծառայությունների մատուցման տեսակները և դրանք համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սոցիալական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը հիմք ընդունելով հստակեցնել և ճշգրիտ անվանումները արձանագրել ենթաօրենսդրական բոլոր ակտերում։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ ունի խմբագրական բնույթ։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 25-րդ պարբերության համաձայն՝ մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդրվելու է տնային խնամքի ծառայություն։ Իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը:

 

  • Քննարկվել է

    13.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1582

Տպել