Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«______»____________ 2023 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» N 318-Ն որոշման՝
  • N 1 հավելվածի 14-րդ կետում և N 5 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով.
  • N 10 հավելվածի 20-րդ կետում «Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2168-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «մանկատներին կամ ծերանոցներին» բառերը հանել։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1238-Ն որոշման՝

1)       4-րդ կետի «ը» ենթակետի «ծերերի և հաշմանդամների տների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով.

2)       6-րդ կետի «գ» ենթակետի 3-րդ պարբերությունում «տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին և համայնքային փոքր տներին» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1910-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի «ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և համայնքային փոքր տներում մահացած շահառուների» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1920-Ն որոշման՝
  • հավելվածին Ձև N 2 աղյուսակի 3-րդ կետում «թոշակառու բնակչություն հաշմանդամներ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.
  • N 2 հավելվածի Ձև 1-ի աղյուսակի «սպորտային օբյեկտների գոտի» տողի «Թույլատրելի օգտագործման ձևերը» սյունակում «մանկատներ, ծերանոցներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1175-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի «մանկատներին կամ ծերանոցներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • N 4 հավելվածի N 3 ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» մասում «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն‑ինտերնատներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական բնակարաններ, ժամանակավոր օթևաններ» բառերով,
  • N 5 հավելվածի Ձև N 1-2-ի 18-րդ կետում, Ձև N 4-2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում և Ձև N 4-3-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի» բառերը փոխարինել «հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1317-Ն որոշման՝
  • 1-ին կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածի վերնագրում «տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների շահառուներին տրամադրվող խնամքի ծառայությունների մատուցման» բառերով.
  • 1-ին կետի 3-րդ ենթակետում, N 3 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով.
  • N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.     Ավելացված արժեքի հարկից ազատվում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների շահառուներին տրամադրվող  խնամքի հետ կապված այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունները (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունները):».

  • N 3 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.     Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով աջակցող միջոցներն են համարվում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածում նշված աջակցող միջոցները և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9021 խմբին դասվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաները։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1025-Ն որոշման՝
  • N 7 հավելվածի հարցաշարի 29-րդ կետում «հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի» բառերը փոխարինել «հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց» բառերով.
  • ամբողջ տեքստում «սոցիալական ապահովության կազմակերպություններ /ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ/» և «սոցիալական ապահովության կազմակերպություններում (ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ)» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերի համապատասխան հոլովաձևերով.
  • ամբողջ տեքստում «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ (ոչ բնակարանային)», «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ» և «ծերերի և հաշմանդամների համար մասնագիտացված բնակելի տներ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 600-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «մանկատների, ծերանոցների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1266-Ն որոշման N 3 հավելվածի «Տեղեկատվական բնույթի հարցեր» աղյուսակի 12-րդ կետի «ծերանոցի ճաշարան» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ճաշարան» բառերով։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Քննարկվել է

    13.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1638

Տպել