Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

                                         

                                                 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանել « Հանրապետության Նախագահին և »  բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության վարչապետը`» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, 32-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5 Օրենքի 28-րդ հոդվածում՝

  1. 5-րդ մասում՝ «քննչական կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով:
  2. 7-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    30.11.2017 - 21.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    ՀՀ քննչական կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11139

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: