Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ կառավարության 2005թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման՝ (այսուհետ՝ որոշում)  փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին:

«Համապատասխան բնագավառ» եզրույթի կիրարկումն   գործնականում՝ ելնելով համապատասխան լիազոր մարմնի փակ բաժնետիրական ընկերության առանձնահատկություններից,  կարող է առաջացնել տարընկալումներ և խնդիրներ գործադիր մարմնի պաշտոնի նշանակելիս։

Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդրևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործդիր մարմնի պաշտոնի նշանակման ժամանակ հարց է առաջանում արդյոք «համապատասխան բնագավառ» ասելով  պետք է հասկանալ ավիաօդրևութաբանության ոլորտի բարձրագույն կրություն, թե կառավարման ոլորտը, կամ թե շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող որևէ մասնագիտական բարձրագույն կրթություն:

Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն։ Փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները ղեկավարելու և համակարգելու համար անհրաժեշտ են կառավարչական հմտություններ։ Օրենքով սահմանված միայն «համապատասխան բնագավառի բաձրագույն կրթության» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու փակ բաժնետիտարական ընկերության բնականոն գործունեությունը:

Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում նաև, որ  հստակեցվում է «կառավարման ոլորտի ստաժ» չափանիշները, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքով արդեն իսկ հաստատված է «հանրային ծառայության ստաժ» եզրույթը և հստակ սահմանված է աշխատանքային ստաժի շրջանակը։

«Հանրային ծառայության ստաժ» եզրույթը սահմանված է «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով, ինչպես նաև  մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը և այլ ծառայությունները կանոնակարգող օրենքներում։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N535-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել  որոշման մեջ, համաձայն որի՝ ուժը կորցրած էին ճանաչվել որոշման N1 և N2 հավելվածները։ Վերջիններիս բովանդակությունները վերաբերում էին պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգին և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելուն, սակայն նույն որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել N3 և N4 հավելվածներին, որոնք վերաբերվում են հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգին և նրանց հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրի ձևին: Նշված որոշման մեջ փոփոխությունից բացի,միաժամանակ ընդունվել է Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշումը,ինչի շրջանակներում սահմանվել են  պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները։

    3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ օրենսդրության մեջ սահմանված  համանման եզրույթների կիրառելիության միասնականությունը, այն է՝ Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ հաստատված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության չափանիշների համապատասխանությունը (ստաժի և բարձրագույն կրության մասով) ՀՀ կառավարության 2005թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N3 հավելվածով սահմանված  հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության չափանիշներին։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

      6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

                                            

 

 

  • Քննարկվել է

    08.06.2023 - 23.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1853

Տպել