Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

"Մշակութային օրենսդրության հիմունքներիի մասին"

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետև՝ օրենք) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․

  1. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․ Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքակա­նությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։»,

  1. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը «ստեղծումը» բառից հետո լրացնել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեու­թյան խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը» բառերով,
  2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 նոր պարբերու­թյուններով․

«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործող անձ,

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն  իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ։»,

  1. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբե­րությամբ․

«Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեք­ները և հավաքածուները պարբերաբար ենթակա են գնահատման, որի ընթացակարգը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։»:

  1. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

«2) Մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման համար արդյու­նավետ կառավարման մեխանիզմների գործարկման, ինչպես նաև լրացուցիչ ֆինան­սական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը։ Հիմնադրամն իրականացնում է թանգարանների կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջ­խաղացման և Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ»։ 

  1. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ և 7-րդ կետերով.

 «6) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները:

7) հաստատում է թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը:»

  1. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «ներկա­յացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևա­տրելու միջնորդություններ.»,
  2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով.

 «12. հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդի­սացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրա­գրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը,

13․ հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը,

14․ սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատություն­ների սակագնային ընդհանուր քաղաքականությունը։»

 

  1. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը,
  2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրա­կանացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ չարգելված, իր ստեղծման կանոնադրական նպատակին համապատասխանող մշակու­թային և ձեռնարկատիրական գործունեություն»,
  3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբե­րությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենս­դրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքա­կանությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»,

 

  1. Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետի «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի» բառով, իսկ 2-րդ կետի 1-ին ենթակետի «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով,
  2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը։

Հոդված 2. Անցումային և եզրափակիչ դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
  2. Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերի և կանոնակարգերի նախապատրաստման համար սահմանել 9 ամիս ժամկետ:
  • Քննարկվել է

    03.06.2023 - 19.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1773

Տպել