Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անի Աթոյան 31.05.2023 14:51:52 Ընդամենը պետք էր լրացում կատարել Լիցենզավորման մասին օրենքում, ոչ թե Կառավարության նոր որոշում ստեղծել։ Լիցենզավորման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ "Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները"։ Սա նշանակում է՝ ինչ գրված է Լից․ օրենքում՝ պիտի լիցենզավորվի, ինչը նշված չէ Լից․օրենքում՝ ուրեմն չպիտի լիցենզավորվի։ Պարզից էլ պարզ է։ Տպավորություն է որ նախագիծ են գրում՝ գրելու համար։ Անիմաստ նախագիծ է։ Հիշյալ իրավական կարգավորման համար հիմք է հանդիսացել նաև 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքով սահմանված փոփոխությունները, համաձայն որի լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը պետք է սահմանվի կառավարության որոշմամբ:
2 Անի Աթոյան 31.05.2023 15:05:32 Դրա համար էլ մեր օրենսդրական դաշտը ցաքուցրիվ ա։ Իբր ցանկանում են ֆրագմենտացված կարգավորումը մի տեղ հավաքել, բայց արդյունքում ծնվում է նոր իրավական ակտ (այս որոշումը ), որը որևէ ավելացված արժեք չի տալիս իրավիճակին։ Հիմա, եթե այս նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետում գրված է, որ Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններից լիցենզավորման ենթակա չէ "10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտներ", ՍԱԿԱՅՆ այս բացառությունը տրված չէ Լից․օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձեր կարծիքով անձին իսկապե՞ս իրավունք ա տրվում այդ գործունեությունը առանց լիցենզիայի անել։ Բա օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞ քան Կառ․որոշումը: Սա պարզագույն իրավաբանություն ա։ Ընդունվել է մասնակի: Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետը համաձայն առաջարկի խմբագրվել է: