Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1.

Անհրաժեշտությունը և կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակն ու առկա խնդիրները

«Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն»-ը ստեղծման օրվանից մինչև 2002թ. գործել է ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության կազմում:  1995 թվականի հուլիսի 1-ից այն վերակազմակերպվել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ձեռնարկության, իսկ 1998 թվականին վերագրանցվել որպես «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ՝ 100 % պետական բաժնեմասով, շարունակելով իր գործունեությունը ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության ենթակայությամբ:

Դեռևս 1997թ. քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ԻԿԱՕ/ պահանջով, համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 3-րդ հավելվածի, անդամակցող յուրաքանչյուր երկիր պետք է նշանակեր ԻԿԱՕ-ում լիազոր օդերևութաբանական մարմին, առաջարկելով որպես այդպիսին ճանաչել օդերևութաբանու-թյան բնագավառի լիազոր մարմնին, ինչը և արվել է ՀՀ կառավարության 29.05.1997թ. N153 որոշմամբ` լիազոր մարմին համարելով ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչությունը (ընդ որում, դեռևս այդ ժամանակ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն առաջարկել է Հայաէրոնավիգացիայի թեկնածությունը, ինչը մերժվել է ՀՀ կառավարության կողմից): Նման մոտեցումը նպատակ է հետապնդել միջազգային աէրոնավիգացիայի թռիչքների անվտանգության և հուսալիության բարձրացման նպատակով կայացնել օդային երթևեկության կազմակերպման և օդերևութաբանական սպասարկման մարմինների միջև հակակշիռների և շահերի բախման ինստիտուտը: Միաժամանակ, դա բխել է համաշխարհային օդերևութաբանական կազմակեր-պության /ՀՕԿ/ և ԻԿԱՕ-ի համաձայնագրից, ըստ որի, ՀՕԿ-ի ընտրովի մարմինների կազմում գործող ավիացիոն օդերևութաբանության հանձնաժողովը ԻԿԱՕ-ի հետ համագործակցելով պատասխանատվություն է կրում ավիացիայի օդերևութաբանական պահանջարկի ուսումնասիրման և սպասարկման, միջազգային աէրոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկման մեթոդների և գործընթացների միջազգային ստանդարտացման, ավիացիոն օդերևութաբանության ստորաբաժանումների անձնակազմի պատրաստման և վերապատրաստման, շրջակա միջավայրի վրա ավիացիայի ազդեցության հետևանքների օդերևութաբանական ասպեկտների քննարկման, ավիացիային անհրաժեշտ հիմնական կլիմայական տվյալներին ներկայացվող պահանջների քննարկմանև այլ հարցերում:

 2002 թվականին, պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակ-ներում, ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության համակարգը վերակազմակերպվել է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, իսկ հիդրոօդերևութաբանության ոլորտի կառավարման լիազոր մարմին և ԻԿԱՕ-ում օդերևութաբանական լիազոր մարմին` ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության փոխարեն, ճանաչվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը և ‹‹Զվարթնոց›› ԱՕԿ ՓԲԸ-ն նույնպես անցել է այդ նախարարության ենթակայությանը:

ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 21-ի N1042-Ն որոշմամբ հիդրոօդերևութաբանության ոլորտի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, առանց անդրադարձ կատարելու ՀՀ կառավարության 29.05.1997թ. N153 և 19.04.2007թ. N466-Ա որոշումներին, ինչն էլ նման նախաձեռնությամբ հանդես գալու առիթ է հանդիսացել:

«Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ-ի գործունեությունը ՀՀ բնապահպանության նախարարության կազմում հակասում է ՀՕԿ-ի կոնվենցիայով և ԻԿԱՕ-ի կոնվենցիայով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ՀՀ  գործող օրենսդրությանը:

2.

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է՝

- «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ-ն վերակազմակերպելու ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության.

- ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնելու «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,

-  օդերևութաբանության բնագավառի լիազոր մարմին ճանաչել` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության.

- «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ վերապահված գործառույթները և լուծարման արդյունքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացորդային գույքը ամրացնել և/կամ սեփականության իրավունքով հանձնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3.

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Առաջարկվում է կիրառել միջազգային՝ Եվրամիության, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների փորձին համապատասխան (հիմնականում կիրառվում է ՀՀ ԱԻ նախարարության կողմից առաջարկվող այս տարբերակը)` ազգային օդերևութաբանական կամ հիդրոօդերևութաբա-նական ծառայությունների կողմից քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման քաղաքականությունը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

1. կօպտիմալացվեն բնագավառի մարմինները, խնդիրների վերաբաշխման միջոցով կապահովվի առավել արդյունավետ գործունեությունը.

2. հնարավորություն ընձեռնելով վերացնել առկա օրենսդրական բացերը, կանոնակարգել  ՀՀ միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, իսկ հետագայում նաև բացառել գործառույթների կրկնությունը, ապահովելով ֆինանսական միջոցների տնտեսում և արդյունավետ օգտագործում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Սույն նախագծերի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեում  և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չի առաջացնում:

  • Քննարկվել է

    17.02.2017 - 07.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Ավիացիա, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9640

Տպել