Հիշել նախագիծը

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի  ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։

Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով վերջին երկու տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2023թ-ի հունվարի 24-ի նիստում որոշվել է վերոնշյալ նախագիծը հանել օրակարգից՝ լիազորող նորմերի բացակայության պատճառաբանությամբ։

Ներկայացվող օրինագծերը մշակվել են պետական համապատասխան լիազոր մարմինների կողմից։  Դրանց ընդունման պարագայում կհստակեցվեն Որոշման նախագծի համար անհրաժեշտ լիազորող նորմերը, մասնավորապես, հնարավոր կլինի նաև ՀՀ դիվանագիտական ծառայությունների կողմից իրականացվող հյուպատոսական որոշ գործառույթների պատվիրակումն ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ օտարերկրյա պետություններում։

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ևկարգավորման առարկան.

 

Օրինագծերի ընդունման դեպքում՝ վերը նշված երեք օրենքներում համապատասխան դրույթների ներառմամբ կլուծվի լիազորող նորմերի խնդիրը, որը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի ընդունման համար։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվում է միասնական քաղաքականություն հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման և դրանց հասանելիության ընդլայնման ուղղությամբ։

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Օրինագծերը մշակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ ներքին գործերի նախարարությունների կողմից։  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 

Օրինագծերի ընդունումը ոչ անմիջականորեն բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 7-րդ կետով նախատեսված «Միավորված բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիներին տրամադրվող վարչական ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում» նպատակի 7.3  միջոցառման պահանջներից:

 

  1. Այլ տեղեկություններ

 

Նախագծերի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Նախագծերի ընդունումն իրավական այլ ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1630

Տպել