Հիշել նախագիծը

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի նպատակը Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղու­­թյուն­ները, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջա­նակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առա­վե­լա­գույն չափերը սահմանելն է:

  • Քննարկվել է

    25.05.2023 - 09.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2230

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

08.06.2023

Նշված նախագծով առաջարկվող եզրույթները շփոթմունք են առաջացնում և չեն համապատասխանում Հարկային օրեսգրքի 147.1 հոդվածի եզրույթների հետ: Նախագծով, փաստորեն, առողջապահության գծով կատարված ծախսը սահմանվում է որպես առողջապահական ապահովագրության ծառայություն գնելու ծախս, այնինչ, առողջապահությունը և առողջապահության ապահովագրությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են, որոնք իրար հետ առընչություն չունեն: Ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները, անկախ նրանից, թե ինչ են դրանք ապահովագրում՝ առողջություն, գույք թե այլ բան, հանդիսանում են առանձին կատեգորիայի ծառայություններ և կապված չեն ապահովագրման առարկայի հետ: Այսպիով, ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահոգրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և կապված չեն առողջապահության հետ, ուստի սխալ է առողջապահության ծառայությունը նույնացնել ապահովագրական ծառայության հետ: Առաջարկում ենք անհամապատասխանությունը շտկելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել թե՛ նախագծում, թե՛ Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում: Եթե կառավարությունը գտնում է, որ այս պահին կարող է ֆիզիկական անձանց փոխհուցել միայն ապահովագրական ծախսերը, ապա Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում-ի 1-ին մասում «առողջապահության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջապահական ապահովագրության» բառերը և համապատասխան փոխել նախագծի Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի սահմանումը: Այլապես, առաջարկում ենք նախագծում առոջապահության գծով սոցիալական ծախսը սահմանել որպես առողջապահական ծառայություններից օգտվելու ծախս, միաժամանակ Հավելվածի 3-րդ կետում սահմանելով, որ այդ ծախսի հիմնավորման համար բավարար է բժշկական հաստատության կողմից տրված ՀԴՄ կտրոնը:

Տեսնել ավելին