Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 №________-Ն

 

       «_____»______________ 201____թ.                                                   ք.Երևան                                                                         

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.6-րդ

12-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

  1. ՍԱՀՄԱՆԵԼ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման և վերանայման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունները քննարկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյանին՝ ապահովել սույն հրամանի ներկայացումը պետական գրանցման։
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

  • Քննարկվել է

    24.11.2017 - 15.12.2017

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10287

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: