Հիշել նախագիծը

Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՄԻ ՇԱՐՔ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն  ընդունելու մասին N 58 որոշման (ՄՄ ՏԿ 029/2012) 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջից այն է՝ Այլ սննդային հավելումների մանրածախ վաճառքը (կոնսերվանտներ` բենզոյաթթու (E210), նատրիումի բեզոատ (E211), կալիումի բենզոատ (E212), կալցիումի բենզոատ (E213), սորբինաթթու (E200), նատրիումի սորբատ (E201), կալիումի սորբատ (E202), կալցիումի սորբատ (E203). քացախաթթվի 9%-ոց (ոչ ավելի) ջրային լուծույթ (E260). համի և բույրի ուժեղացուցիչներ` գլուտամինաթթու (E620), նատրիումի գլուտամատ (E621), կալիումի գլուտամատ (E622), կալցիումի գլուտամատ (E629), գուանիլաթթու (E626), նատրիումի գուանիլատ (E627), կալիումի գուանիլատ (E628), կալցիումի գուանիլատ (E629), ինոզինաթթու (E630), նատրիումի ինոզինատ (E631), կալիումի ինոզինատ (E632), կալցիումի ինոզինատ (E633), կալցիումի 5'-ռիբոնուկլեոտիդներ (E634) և նատրիումի 5'-ռիբոնուկլեոտիդներ (E635)) կարգավորվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում  Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու և կանոնակարգերի ամբողջական կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել ազգային օրենսդրությամբ սահմանվող իրավական ակտեր, քանի որ դրանց բացակայությունը թույլ չի տալիս ապահովել տեխնիկական կանոնակարգերի ամբողջական կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում։

 

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

6. Ակնկալվող արդյունքը

«Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն  ընդունելու մասին N 58 որոշման (ՄՄ ՏԿ 029/2012) 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջը և այս համատեքստում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ազգային օրենսդրությամբ կսհամանվեն այլ սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և տվյալ խնդիրը կունենա իրավական կարգավորում: 

 

 

  • Քննարկվել է

    19.05.2023 - 05.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2535

Տպել