Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի

N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը հստակեցնելու, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար բնակարանային ապահովության նոր պայմաններ սահմանելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով կատարված փոփոխությունները զինծառայողների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշման մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի . 05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      2023 թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքով (այսուհետ՝ օրենք) ուժը կորցրած է ճանաչվել 1998թ. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասի» ՀՀ օրենքը, որի 34-րդ հոդվածը սահմանում էր զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքը և որի հիման վրա գործում է ՀՀ կառավարության 07.03.2007թ. ՀO-384-Ն որոշումը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ oրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված պայմանագրային զինծառայողներ և  երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող կամ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներ, որոնք դեռևս չեն օգտվել բնակարանային ապահովության իրավունքից, օրենքի անցումային հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանվել է նրանց համար այդ իրավունքի պահպանումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, որի հիման վրա ՀՀ կառավարության 07.03.2007թ. ՀO-384-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) մինչ օրս իրականացվում է հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը: Հաշվի առնելով նշված հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ ամրագրել օրենքի անցումային կարգավորումները: Որոշմամբ սահմանված են նաև ըստ շահառուի ընտանիքի անդամների թվի՝ հասանելիք (ապահովման ենթակա) սենյակների քանակը, որի շրջանակներում ընտանիքի 6 և ավելի անդամ (նախկին օրենքի համաձայն՝ ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները, համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը, համատեղ բնակվող ծնողները, զինծառայողի խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում) ունեցող շահառուի համար նախատեսվել է 4 սենյակ: Նշված ձևաչափը որոշակի անարդարացի վիճակ է ստեղծել ընտանիքի 6 և ավելի անդամ ունեցող կարիքավոր շահառուների համար՝ հաշվի առնելով ընտանիքի մինչև 5-ը ներառյալ անդամ ունեցողների համար որոշմամբ սահմանված սենյակների քանակը, խնդիրը բարձրացվել և քննարկվել է Վարչապետի աշխատակազմում, տրվել է հանձնարարական՝ ըստ 6 անձը գերազանցող ընտանիքի անդամների թվի, ավելացնել հասանելիք (ապահովման ենթակա) սենյակների քանակը, ինչպես նաև դրա գործողությունը տարածել նախկինում բնակարանային ապահովության իրավունքն իրացրած (անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացած) այն շահառուների վրա, որոնց ընտանիքների անդամների թիվը բնակարանային ապահովության իրավունքի իրացման պահի դրությամբ գերազանցել է 6 անձը: Այդ նպատակով նախատեվում են նաև անցումային դրույթներ, ինչպես նաև նախկին շահառուների համար այդ իրավունքի ապահովման նպատակով սահմանվում է մեկ տարի ժամկետ:

    Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում կատարված փոփոխության հիման վրա անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել որոշման մեջ, իրականացնել մի շարք տեխնիկական բնույթի շտկումներ, կարգավորել պրակտիկայում արձանագրված այն դեպքը, երբ շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանում է շահառուի մահվան օրվանից հետո ժառանգության բացման համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքում, ինչպես նաև որոշման մեջ ներառել անհատույց պետական ֆինանսական աջակցության շրջանակներում բնակարանի գնման վկայագիր ստացած անձանց մասով նույնական կարգավորումներ, որոնք սահմանված են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշման կարգի 30-32-րդ կետերում, քանի որ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում բնակարանի գնման վկայագիր ստացած շահառուների որոշակի մաս չի կարողանում մինչև տարվա ավարտը ձեռք բերել բնակարան և իրացնել վկայագիրը՝ փաստացի չիրացնելով նաև այդ տարվա համար հատկացված բյուջետային միջոցը, իսկ վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հաջորդ տարում բնակարան ձեռք բերելու դեպքում փաստացի նախորդ տարի ձևավորված պետական պարտավորությունն իրականացվում է հաջորդ տարվա բյուջեով համապատասխան ուղղությամբ հատկացված միջոցների հաշվին, ինչը հանգեցնում է նաև այդ տարվա համար ապահովման ենթակա շահառուների բավարարման ժամկետների երկարաձգման և գործընթացի արդյունավետության նվազման: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակելի տարածությունների պահպանման և սպասարկման պայմանները, քանի որ նախատեսված գանձումների և դրանց օգտագործման ընթացակարգեր երբևէ նախատեսված չեն եղել, այդ բնակելի տարածությունների պահպանումն ու սպասարկումն իրականացվում է նախարարության ուժերով և միջոցներով՝ կոմունալ շահագործման տարածքային ստորաբաժանումների կողմից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, բնակարանային ապահովության գործընթացն իրականացվելու է յուրաքանչյուր տարվա համար այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերին նոր թափ ստանալու ապահովման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2007թ. N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 14.1-ին կետի պահանջների, ի դեմս՝ պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը պահպանած զինծառայողների բնակարանային ապահովման գործընթացի իրականացման հետ:

  • Քննարկվել է

    18.05.2023 - 03.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1803

Տպել