Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի

N 898-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 61-րդ հոդվածի 16-րդ մասում կատարված փոփոխությունն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում սահմանված է եղել, որ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` ՀՀ կառավարության սահմանած չափով: Փոխհատուցման հաշվարկման չափը սահմանված է ՀՀ կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշմամբ: Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով: Այսինքն՝ հատուցման հաշվարկման կարգը և չափը սահմանվել են օրենքով, որի կապակցությամբ վերացել է այդ հարաբերությունները ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորելու անհրաժեշտությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը և դադարեցվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին փոխհատուցում հաշվարկելու վերաբերյալ դրույթների գործողությունը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1776

Տպել