Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը  2023 թվականի մայիսի 4-ի N 01/256 գրությամբ (պահանջվող փաստաթղթերի փաթեթը)   ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` Էրիկ Արամի Իսրայելյանին  շարքային կազմից պարտադիր  զինվորական ծառայությունից տարկետում տալու համար: Հիմք ընդունելով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը և «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության վերը նշված գրությունը՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էրիկ Արամի Իսրայելյանին բռնցքմարտի   երիտասարդների Եվրոպայի առաջնության 1-ին տեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության տարիկետում տրվել է՝  միչև 2026 թվականի  ձմեռային զորակոչը:

     «Սպորտի բնագավառում  ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ  չհամարվող  Էրիկ Արամի Իսրայելյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու: 

 «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը   2023 թվականի մայիսի 4-ի 01/256  գրությամբ, դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չեն  ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի  հավաքականների կազմում և  անհրաժեշտ է դադարեցնել  նրանց տրամադրված տարկետումը:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված N 1-ի   2-րդ կետը:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.05.2023 - 01.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1672

Տպել