Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի № 1094 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2022 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ  21-Ի № 1094-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի № 1094-Ա որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի ֆուտբոլի   մինչև 19 տարեկանների  հավաքական թիմի անդամ չհամարվող Էրիկ Կարենի Ամիրխանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2023 թվականի ապրիլի 28-ի  № Ֆ/1 061 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1094-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված N 2-ի                    20-րդ կետը:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի հուլիսի 21-ի № 1094-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    12.05.2023 - 01.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1379

Տպել