Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1409-Ն որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները։ Սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը։  Նշված որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպիչը ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է նախատեսի նաև տարածքներ՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով, սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար։

Վերը նշված որոշման դրույթներին համապատասխան «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից և հողամասից տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման տեղակայման նպատակով։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը․

Ներկայացվող նախագծով սահմանվում են իրավական կարգավորումներ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ներքին գործերի նախարարության «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից անհատույց օգատգործման իրավունքով գույք ընդունելու վերաբերյալ։

 

3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1409-Ն որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները։ Սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը։  Նշված որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպիչը ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է նախատեսի նաև տարածքներ՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով, սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար։

Վերը նշված որոշման դրույթներին համապատասխան «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6 միավոր տրանսպորտային միջոցը որպես նվիրատվություն փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվում ՀՀ ներքին գործերի նախարարությանը։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը․

Ներկայացվող նախագծով սահմանվում են իրավական կարգավորումներ Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրելու և ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացնելու վերաբերյալ։ Որպես նվիրատվություն հանձնվող տրանսպորտային միջոցները պետք է օգտագործվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք տրամադրելու որակավորման գործնական քննություններն ընդունելու նպատակով։

 

3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    10.05.2023 - 25.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1871

Տպել