Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 79-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունվարի 20-ին ընդունվել  է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Օրենքով սահմանվում է Հայաստանում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրման հնարավորություն՝ առանց Կառավարության քննարկմանը ներկայացնելու։

Արդյունքում՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածով ներկայումս նախատեսված լիցենզավորվող գործունեության 78 տեսակներից (45-ի համար սահմանված է վայրի պահանջ, 20-ի համար նախատեսված է բացառություններ՝ հաշվի առնելով շահագրգիռների հիմնավորումները) 13-ի վրա տարածվելու է Օրենքով սահմանված իրավակարգավորումը, որոնց շարքին է դասվում նաև ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության տեսակը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է սահմանել լիցենզավորվող գործունեության համապատասխան տեսակի համար օտարերկրյա իրավաբանական անձանց՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում թույլտվության տրման կարգ՝ հիմք ընդունելով Օրենքի պահանջները։

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը տրամադրել առավել պարզեցված ընթացակարգով՝ հաստատելով օտարերկրյա  իրավաբանական անձանց կողմից ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվության տրման կարգը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

  • Քննարկվել է

    04.05.2023 - 19.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1941

Տպել