Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Օլգա Դավթյան 15.05.2023 22:53:49 Քանի որ տվյալ կարգում ոչ միայն փոփոխվող կետերում այլ, նաև մնացյալ կետերում առկա են խնդիրներ, ուստի առաջարկում եմ վերանայել կարգի 21 - րդ կետը և <<հիման վրա>> բառերից հետո ավելացնել հետևյալ նախադասությունը. <<(Հայաստանի Հանրապետությունում հաջորդ դասարան փոխադրված, այլ երկիր տեղափոխված և նույն ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում համապատասխան փաստաթղթերով վերադարձած սովորողի դասարանը որոշվում է` սույն կարգի 29-րդ մասի 5-րդ կետի համաձայն)>>։ Չի ընդունվել. կարգի 29-րդ մասի 5-րդ ենթակետի` առաջարկված փոփոխությունը կդիտարկվի որպես մյուս երեխաների իրավունքների ոտնահարում:
2 <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 16.05.2023 07:19:37 Բարև Ձեզ։ Կարծում եմ այն փաստը, որ արդեն բոլոր 1-ին դասարանցիները պետք է հայտագրվեն, որոշակի խառնաշփոթ վիճակ կստեղծի։ Օրինակ Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքը սահմանամերձ , փոքրիկ համայնք է, որտեղ կա ընդամենը մեկ դպրոց։ Այն հեռու է կենտրոններից, հաստատ այլ դպրոց չեն գնա։ Ինչու ոչ ծնողները կդժվարանան հայտագրման գործընթացն իրականացնել։ Կարծում այս տիպի դպրոցների համար կարելի է բացառություն անել։ Միևնույն է բոլոր սովորողները հայտագրվում են ԿՏԱԿ -ի համապատասխան համակարգ դպրոցի կողմից։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն:
3 Նաիրա Ասլանյան 16.05.2023 11:01:52 Իրականում նախագիծը գովելի է և ցանկալի է, որ սույն պրակտիկան տարածվի նաև մեկ դպրոցից այլ դպրոց տեղափոխվաղ աշակերտի ընդունելության ժամանակ:   Պետական ուսումնական հաստատություն ընդունվելու համար ավելորդ տեղեկատվություն  պահանջող փաստաթղթերի փոխարեն կարելի է աշակերտին վերաբերող ողջ ինֆորմացիան թվայնացնել և դրանով իսկ առավել դյուրին դարձնել ծնողի գործը՝ զերծ պահելով բյուրոկրատական քաշքշուկներից, ժամանակի անիմաստ վատնումից: Ի դեպ, թվայնացված տարբերակով աշակերտների անձնական գործերը վարելու համար նման արդյունավետ գործիք անհարաժեշտ է նաև դպրոցներում դասղեկի լիազորություններ իրականացնող մանկավարժներին: Շնորհակալություն: