Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2022  թվականի  հուլիսի  21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Վահան Արթուրի Թադևոսյանի կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու անհրաժեշտությունից՝  հաշվի առնելուվ քաղաքացու դիմումը, առ այն որ նա Շանհայի Ծիաո Թոն համալսարանում դադարեցրել է իր ուսումնառությունը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Վահան Արթուրի Թադևոսյանին Շանհայի Ծիաո Թոն համալսարանում ուսումնառության համար մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում:  Հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի  N 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը՝ ըստ որի «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու... Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ»:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Թադևոսյանը դիմում է ներկայացրել իր ուսումը դադարեցնելու վերաբերյալ՝  անհրաժեշտություն է  առաջացել  փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի  21  N 1111-Ա որոշման մեջ:

 

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի  հուլիսի 21-ի N 11112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1.   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.05.2023 - 19.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1627

Տպել