Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է ռիսկի համակարգի կիրառման առումով որպես ռիսկային չափանիշ հիմք վերցնել նաև  արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները։ Առաջարկվում է Որոշման N1 հավելվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ նաև հարկ վճարողի որոշակի ժամանակահատվածի և (կամ) գործունեության արդյունքների ռիսկայնությունը։

Միաժամանակ, առաջարկվում է հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:

  • Քննարկվել է

    02.05.2023 - 17.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1546

Տպել