Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի <Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> N596-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝

<Էներգաարդյունավետության սերտիֆիկատ>, <Էներգետիկ աուդիտ> և <Շենքի էներգաարդյունավետության գնահատում> սահմանումների ներառման և որոշակի լիազորությունների վերապահման՝ Կառուցապատողի կամ սեփականատերերի միջոցների հաշվին  շենքի կամ շինության էներգաարդյունավետության գնահատման ծառայության, էներգաարդյունավետության սերտիֆիկատի ձեռքբերման, դրա ապահովման ժամկետների, կառուցապատման ընթացակարգերի հետ վերջինիս փոխկապակցման մասով:

  • Քննարկվել է

    26.04.2023 - 11.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1721

Տպել