Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ 2023 թվականի N _____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
    1) 1-ին կետում «զորակոչերի ենթակա (18-27 (35) տարեկան» բառերը փոխարինել «զորակոչերի ենթակա (18-28 (35) տարեկան» բառերով.
     2) 5-րդ կետում`
   ա. առաջին և չորրորդ պարբերություններում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես» բառերը,
    բ. չորրորդ պարբերությունում «քաղաքացիները» բառից առաջ լրացնել «կամ նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած» բառերը,
  գ. հինգերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքած քաղաքացիները,» բառերը հանել.
    3) 19-րդ, 45-րդ, 76-րդ կետերում և Ձև N 13-ում «ատամնաբույժ» բառը փոխարինել «ստոմատոլոգ» բառով.
    4) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
  «36. Զինվորական հաշվառման ժամանակ բուժման ենթակա կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացիների առողջական վիճակի նկատմամբ հետագա շարունակական հսկողության և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժման աշխատանքները կազմակերպվում են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից՝ զինվորական կոմիսարիատների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, իսկ զորակոչից տարկետում ստացած և բուժման կամ դինամիկ հսկողության կարիք ունեցող քաղաքացիների բուժումը կամ հսկողությունը` համապատասխան բժշկական կազմակերպությունների կողմից՝ զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրերի հիման վրա։».
   5) 38-րդ կետում «Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիները զինվորական հաշվառման ժամանակ» բառերը փոխարինել «Զինվորական հաշվառման ժամանակ քաղաքացիները» բառերով.
     6) 40-րդ կետում «(հանձնաժողովի նախագահի)» բառերը հանել.
     7) 47-րդ կետի 1-ին ենթակետում «մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 25-ը և սեպտեմբերի 25-ը» բառերով.
    8) 59-րդ կետում «զորակոչային տարիքի անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի 63-րդ կետում նախատեսված անձանց)» բառերը.
    9) 69-րդ կետի երկրորդ նախադասությունում «համապատասխան թերթիկ» բառերը փոխարինել «օբյեկտիվ զննության թերթիկ» բառերով.
    10) 71-րդ կետի առաջին պարբերությունում`
 ա. առաջին նախադասությունում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես» բառերը,
   բ. չորրորդ նախադասությունում «ժամկետը» բառից հետո լրացնել «, իսկ պիտանի ճանաչվելու դեպքում կրկին հաշվառվում են պահեստազորում» բառերը.
   11) 129-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
  «Սույն կետը տարածվում է նաև պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած քաղաքացիների վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության առկայության դեպքում:».
    12) Ձև N 3-ում`
    ա. «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ» և «(ստորագրությունը) (անունը, ազգանունը)» տողերը հանել,
    բ. «ԶԿ կնիք» բառերը փոխարինել «Կ.տ.» հապավումով։
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    26.04.2023 - 12.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1963

Տպել