Հիշել նախագիծը

ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են  «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները:                                                 Օրենքներով կարգավորվել են դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողության, մասնավորապես՝ հսկիչ գնումների իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանվել են դրույթներ առ այն, որ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը իրականացվող ստուգումների շրջանակում կարող է կատարել նաև հսկիչ գնում:      Միաժամանակ, հսկիչ գնման իրականացման և գնված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ Կառավարությանը:                              Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույն թվականի մարտի 24-ին հաստատվել է ՀՀ Վարչապետի թիվ 338-Ա որոշումը, որով հաստատվել է վերոգրյալ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, մասնավորապես՝ «Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների  տնօրինման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի՝ Վարչապետի աշխատակազմ ներկայացման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 2-րդ տասնօրյակը:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների  տնօրինման կարգը:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ համատեղ։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների  տնօրինման կարգը:     

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։          

  • Քննարկվել է

    25.04.2023 - 11.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1862

Տպել