Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում, համաձայն որոնց՝ այն դեպքերի համար, երբ դեբիտորական պարտքերը առաջանում են պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, ապա այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով ճանաչել անհուսալի՝ պարտապանի լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հիմքով (եթե պարտապանը մտադիր չէ ենթարկվել ֆինանսական առողջացման) և նվազեցվել համախառն եկամտից լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հաշվետու տարում։

  • Քննարկվել է

    20.04.2023 - 05.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1781

Տպել