Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1799-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով, միաժամանակ՝ բարձրացնելով ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, կմեծանա Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում համակարգը կհա­մալրվի բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից:

 

 

  • Քննարկվել է

    18.04.2023 - 03.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2276

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

03.05.2023

Ատեստավորման մասնակիցների իրավունքների առավել երաշխավորման նպատակով՝ առաջարկում ենք նախագծով սահմանել ատեստավորման արդյունքները բողոքարկելու կառուցակարգ։

Samvel Martirosyan

19.04.2023

Կարգով կանոնակարգված չեն բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները և անհասկանալի է դառնում, թե ինչպես են կայանալու արդյունքների վերահաշվարկը՝ բողոքի առկայության դեպքում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան դիմելը։

Samvel Martirosyan

19.04.2023

Առաջարկում եմ 53-րդ կետում <<սույն կարգի 53-րդ կետի>> բառերը փոխարինել <<սույն կարգի 52-րդ կետի>> բառերով։

Տեսնել ավելին