Հիշել նախագիծը

ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ       

ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին 

հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագծի

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եվ գերակա խնդիրները հաստատելու մասին» 122-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետը, որի նպատակն է բնակչության կենսամակարդակը զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև թվայնացնել ենթակառուցվածքները և ծառայությունները:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր, որը կդյուրացնի էլեկտրոնային համակարգերի միջոցով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արդյունքում կմշակվեն մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Արձանագրային որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հայեցակարգը կսահմանի «Խելացի քաղաքի» ստեղծման հիմնական խնդիրները, ուղղությունները, կներառի նաև իրականացվող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները:

 «Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար:

7.Այլ տեղեկություններ

Չկան:

 

  • Քննարկվել է

    20.11.2017 - 11.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8746

Տպել