Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ ճշտված ֆինանսական հաշվետվության մասին որոշման նախագիծ

                                                             ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

««Թամարա ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրն ավարտված համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, հիմք ընդունելով «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շարունակական մոնիթորինգի արդյունքների բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է 2009 թվականին ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների կողմից: 2009-2015 թվականների ընթացքում պայմանագրեր են կնքվել ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 21 տնտեսավարողների հետ, հիմնվել է 63 հա այգի: Պայմանագիր կնքած տնտեսավարողների «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի կողմից ծրագրի դրույթներին համապատասխան տրամադրվել է ավելի քան 464.4 հազ. հատ հատապտուղների տնկիներ, 1640 տոննա գոմաղբ, 28260 հատ հենասյուներ և 6832 կգ մետաղալար, հիմնվել է հատապտղների տնկարան, որոնց համար կատարել է 217,338,199 դրամ:

2017 թվականի գարնանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ծրագրի շահառուներից 10-ի (35 հա) մոտ հիմնված այգիները տարբեր պատճառներով (սահմանային հրդեհներ, կրակոցներ, ոռոգման ջրի բացակայություն, ցրտահարություն, անբարեխիղճ շահառու և այլն) առկա չեն, ևս 3 շահառուների մոտ այգիների մշակության աշխատանքներն անբավարար կատարելու և խիստ ցրտերի  պատճառով 6 հա այգուց պահպանվել է շուրջ 1 հեկտարը: Մնացած 8 շահառուի (22 հա) մոտ այգիները գտնվում են բավարար վիճակում։

 «Էկոգլոբ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված տեղեկատվության՝ Ծրագրի շահառուների կողմից հիմնված 63 հեկտար այգիներից՝ որևէ այգի չի հավաստագրված, որպես օրգանական և հավաստագրման համապատասխան հայտերը մերժվել են կամ հավաստագրումը կասեցվել է տարբեր պատճառներով: Ընկերությունը 2009-2016 թվականներին օրգանական հավաստագրման համար «Էկոգլոբ» ՍՊԸ-ին վճարել է շուրջ 7.5 մլն. դրամ:

«Թամարա ֆրութ» ՓԲԸ-ն 9 շահառուների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման համար հայցեր են ներկայացվել դատարան վնասի վերականգնման նպատակով։ Վերականգնված միջոցները ընկերությունը կնպատակաուղղի պարտաճանաչ շահառուներին աջակցելուն: 

Բացի վերը նշվածից Ծրագիրն ի սկզբանե կազմվել է որոշակի բացթողումներով, հաշվի չեն առնվել հատապտուղների մշակության առանձնահատկություն­ները (արտադրական բերքի ապահովման տարիքը) և բնակլիմայական տարբեր կատակլիզմների ազդեցությունները: Ծրագրի ավարտ պետք է դիտվի 60 հա այգիների հիմնումը և դրանցից 8-12 տոննա բերքի ստացումը, սակայն հաշվի չի առնվել, որ հատապտղատու այգիների վերականգնումը (վերատնկումը) պետք է իրականացվի  հիմնումից 5-6 տարի հետո, քանի որ հատապտուղների բերքատվությունը և բերքի որակը խիստ ընկնում է: Հետևաբար, եթե հաշվի առնենք այս հանգամանքը, ապա Ծրագրի ավարտը տեսականորեն հնարավոր չէ ֆիքսել, իրականանալի չէ նաև այգիների օրգանական լինելու հանգամանքը:

Ծրագրի շրջանակներում հիմնված այգիները, լավագույն օրինակ հանդիսացան ֆերմերային տնտեսությունների համար և հանրապետությունում ավելացան հատապտուղների՝ առանձնապես ազնվամորու այգետարածքները և արտադրության ծավալները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջե կվերադարձվի 26,661,801 դրամ:

7.

Այլ տեղեկություններ

Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

3.

Այլ տեղեկություններ

 

 

 

 

                                                              ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.11.2017 - 06.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8604

Տպել