Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 54 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

N _________-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը սահմանելու մասին» N 54-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (այսուհետ` Ծառայություն) բառերով.

2) 2-րդ և 3-րդ կետերում «ոստիկանության մարմնում» բառերը փոխարինել «Ծառայությունում» բառերով.

3) 3-րդ կետի 1-ին ենթակետում «ոստիկանությանը» բառը փոխարինել «Ծառայությանը» բառով, իսկ «ոստիկանություն» բառը՝ «Ծառայություն» բառով.

4) 4-րդ և 5-րդ կետերում «անձնագրային ծառայություն» և «Անձնագրային ծառայությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ծառայություն» և «Ծառայությունը» բառերով:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 19-ի N 54-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ (ԳՏՆՎԵԼՈՒ) ՎԱՅՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (այսուհետ` Ծառայությունում) լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի բնակվելու (գտնվելու) վայրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ` քաղաքացի) անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) Ծառայությունում լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին է համարվում, եթե անձը`

1) գտնվում է քրեակատարողական հիմնարկում.

2) բժշկական հաստատությունում հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում է ստանում.

3) հաշմանդամության, հիվանդության կամ վիճակի, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:

3. Ծառայությունում քաղաքացիների` նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է սույն կարգի 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից Ծառայությանը հասցեագրված գրությունը` քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին նույնականացման քարտ կամ անձնագիր տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համապատասխան գրությունն ուղարկում է՝ Ծառայություն քաղաքացու կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար գրավոր ցանկություն հայտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

2) 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ գրությունը.

3) 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` ինքնուրույն տեղաշարժվելու անհնարինությունը հավաստող՝ առողջության առաջնային պահպանման բժշկի կամ բուժող բժշկի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների կողմից տրված տեղեկանքը:

4. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար Ծառայություն կամ Ծառայության տարածքային ստորաբաժանում դիմում է ներկայացնում քաղաքացու խնամակալը կամ ներկայացուցիչը՝ կցելով սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և լիազորագիր (առանց նոտարական վավերացման) կամ խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը:

5. Ծառայությունը կամ Ծառայության տարածքային ստորաբաժանումը ույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համապատասխան գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնադրոշմներ վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:

6. Քաղաքացուն անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված գործընթացը կազմակերպելուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում:

7. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիրը կամ նույնականացման քարտը քաղաքացուն տրամադրվում է խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց փաստաթղթերը տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- -------------------- -ի 2023 թվականի N -- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին» N 1711-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` Ծառայություն) է ներկայացնում դիմում՝ համաձայն N 1 ձևի: Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։»:

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրը պարզում է դիմողի ընտանիքների՝ սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու փաստը։ Եթե դիմողը առանց ուղեկցողի, կամ ընտանիքից անջատված, կամ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող անձ է, Ծառայությունը նույն ժամկետում պարզում է նաև դիմումատուի՝ հատուկ հաստատությունում տեղավորված լինելու փաստը։»:

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ դիմողի Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու փաստը պարզելու նպատակով։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Ծառայությունը դիմումը ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում նաև Կադաստրի կոմիտե` դիմողի և նրա ընտանիքների անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով: Նշված կազմակերպությունները հարցումն ստանալուց հետո պատասխանում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում։»:

4) N 1 ձևից հանել 2-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Որոշման 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն»։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«______» «___________________» 2023 ԹՎԱԿԱՆԻ N________- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 2087-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 2-րդ կետում և N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի  Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով

2) Որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել  «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) N 1 հավելվածի  2-րդ կետի՝

ա  3-րդ ենթակետում «հարթակի միջոցով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով կամ փոստով» բառերով.

բ  4–րդ ենթակետի 1-ին նախադասության «ընթացիկ վարույթ» բառերից հետո լրացնել «նույն կամ այլ հիմքերով» բառերով, իսկ 2-րդ նախադասությունից հանել «և միևնույն հիմքերով» բառերը.

գ․ 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`.

«5) «Օտարերկրացիների մասին» օրենքով և սույն որոշմամբ նախատեսված կարգով օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, մերժելու, կարճելու, կասեցնելու կամ ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբեյալ դիմումը բավարարելու, մերժելու, կարճելու և ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնում է  հարթակի միջոցով՝ դիմումը ստանալու օրվանից  30 օրվա ընթացքում.».

դ  7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7) հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ օտարերկրացու դիմումի հիման վրա տրամադրում է ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք.».

4) N 1 հավելվածի 3-րդ կետի՝

ա  2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրում է հասանելիություն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանին:»:

բ․ 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «բ» պարբերությամբ.

«բ. հարթակին տրամադրում է հասանելիություն ՊԵԿ տվյալների շտեմարանին սույն որոշմամբ նախատեսված դեպքերում և կարգով ինքնաշխատ հարցումներ ուղարկելու համար.»:

5) N 2 հավելվածի 2-րդ կետի՝

ա  1-ին ենթակետի «ա» պարբերությունում «իսկ գործատուի ներկայացուցչի (տնօրեն, նախագահ և այլն)» բառերը փոխարինել «իսկ գործատուի գործադիր մարմնի ղեկավարի» բառերով.

բ  1-ին ենթակետի «դ» պարբերությունում «առկա հղումով անցնելուց» բառերից հետո լրացնել «և առաջին անգամ հարթակ մուտք գործելուց» բառերով.

գ. 3-րդ ենթակետում «պաշտոնի նկարագիրը» բառերից հետո լրացնել «և մուտքագրվում են օտարերկրացու տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, սեռը, անձնագրի սերիան և համարը, անձնագրի տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրացու կրթության մակարդակի վերաբերյալ նշումը), ինչպես նաև վերբեռնվում է անձնագրի լուսապատճենը, դրա նոտարական թարգմանությունը (անհրաժեշտության դեպքում), գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (ըստ անհրաժեշտության), ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը (եթե առկա է), գունավոր լուսանկարը՝ 35*45 մմ չափի, պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (վճարման անդորրագիր) կամ կատարվում է նշում հարթակի համապատասխան դաշտում՝ պետական տուրք վճարելուց ազատված լինելու մասին» բառերով. 

դ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հաստատել» կոճակը սեղմելուց հետո նկարագիրը և օտարերկրացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում նկարագրի և օտարերկրացու տվյալների պահպանումը համարվում է գործատուի կողմից ներկայացված դիմում՝ առկա թափուր աշխատատեղը օտարերկյա քաղաքացու կողմից զբաղեցնելու և համապատասխան օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.».

ե․ 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել․

զ․ 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7) եթե սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ԱՍՀՆ որևէ գործողություն չի կատարում՝ հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված եզրակացություն.».

է․ 8-րդ և 9-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

ը․ 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`.

«11) գործատուի կողմից աշխատանքի նկարագիրը և օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի օպերատորը ինքնաշխատ եղանակով ստանում է ծանուցում՝ հարթակ մուտքագրված նոր դիմումի վերաբերյալ.»:

թ․ 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12) ԱՍՀՆ օպերատորի կողմից սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված եզրակացությունը վերբեռնելու կամ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հարթակի կողմից ինքնաշխատ եղանակով ԱՍՀՆ օպերատորի դրական եզրակացություն գեներացված լինելուց հետո ԱԱԾ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում է եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ.»:

Ժ. 13-րդ ենթակետից հանել «և ոստիկանությունը» բառերը, իսկ «եզրակացություն» բառից հետո «չեն» բառը փոխարինել «չի» բառով:

Ժա. 15-րդ ենթակետից հանել «,եթե առկա չէ սույն որոշման  1-ին հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակով նախատեսված վարույթը կասեցնելու հիմքը,» բառերը:

5) N 2 հավելվածի 3-րդ կետի`

ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) եթե գործատուն ընտրել է «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ» տարբերակը, ապա հարթակն ինքնաշխատ եղանակով հայտն ուղարկում է համապատասխան լիազոր մարմին և ԱԱԾ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով տրամադրում են  եզրակացություն՝ օտարերկրացու նշված բացառությանը համապատասխանելու և օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ.»:

բ․ 2-րդ և 3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․

գ․ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) համապատասխան լիազոր մարմնից և ԱԱԾ-ից համապատասխան եզրակացությունները ստանալուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կայացնում է որոշում՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:»:

5) N 2 հավելվածի 4-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետից հանել «(առկայության դեպքում)» և «գործատուի՝ իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու վերաբերյալ նշումը,» բառերը.

բ. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Համադրման դրական արդյունքի դեպքում հարթակը թույլատրում է ավարտել գրանցումը:»:  

գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1. «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար:»:

Դ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1. Եթե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ընդունվել է սույն կետի 3-րդ ենթակետում նշված «Տրամադրել տեղեկանք» որոշումը, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ հարթակ վերբեռնված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով։ Եթե հարթակ վերբեռնվել է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք 1 տարի վավերականության ժամկետով:»:

ե. 6-րդ ենթակետից հանել «ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու,» բառերը.

զ. 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.

«8.1) Սույն կետի 7-րդ ենթակետով նախատեսված գործողությունը իրականացնելուց և 8-րդ ենթակետով նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ իր ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.

8.2) ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարույթը սկսված է համարվում սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված գործողությունը կատարելուց հետո.».

8) N 2 հավելվածի  5-րդ կետի  2-րդ ենթակետից հանել «,ոստիկանությանը» բառը.

8) N 3 հավելվածի 1-ին կետում՝

ա. 14-րդ ենթակետում «Миграционной службой» բառերը փոխարինել «Службой миграции и гражданства» բառերով.

բ․ 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 9 մմ և վերին եզրից 6 մմ հեռավորության վրա անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ հատուկ գծային կոդ տառատեսակով անձնավորվում է վկայականի համարը:»:

գ. 16-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին ենթակետով.

«16.1) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝QR code):»;

Դ. 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում «в Миграционную службу» բառերը փոխարինել «в Службу миграции и гражданства» բառերով.

Ե. 19-րդ ենթակետում «(CA, CB, CC և այլն)» բառերը փոխարինել «(AD, AE, AF)» բառերով.

զ. 20–րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

8) N 3 հավելվածի 2-րդ կետում՝

ա. 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին ենթակետով.

«15.1) քարտի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝ QR code):»:

բ. 17-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Migration Service» բառերը փոխարինել «Migration and Citizenship Service» բառերով.

գ. 18-րդ ենթակետից հանել «և այլն» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Քննարկվել է

    10.04.2023 - 25.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1753

Տպել