Հիշել նախագիծը

«Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՎՃԱՐՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության  ջրային օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասի և  Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N1099-Ա որոշման հավելված 1-ի 4-րդ կետի պահանջներից։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:  Նախագծով ներկայացված  կարգի համաձայն տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախա­րա­րության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքները

Որոշման նախագծի ընդունմամբ ջրային ռեսուրսների ոլորտի կառա­վար­ման գործընթացներում կներդրվի Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, ինչը կնպաստի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև  չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացմանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման  ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

   Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի միջոցառումներից, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության  ջրային օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասի և  Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N1099-Ա որոշման հավելված 1-ի 4-րդ կետի պահանջներից։

Որոշման նախագծի ընդունմամբ ջրային ռեսուրսների ոլորտի կառա­վար­ման գործընթացներում կներդրվի Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, ինչը կնպաստի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև  չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացմանը։

 

  

 

 

  • Քննարկվել է

    06.04.2023 - 27.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2604

Տպել