Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   Ներկայումս առկա են միևնույն անձի անվամբ գրանցված երկու ավելի բնակարաններ և (կամ) բնակելի տներ և (կամ) այգետնակներ, որոնք չեն շրջանառվում՝ մասնավորապես չեն տրվում վարձակալության իրավունքով, ինչը հանգեցնում է վարձակալության շուկայի առաջարկի նվազմանը, որն էլ իր հերթին առավել ակտիվ պահանջարկ ունեցող բնակավայրերում բերում է վարձավճարների մեծ չափերի։ Բացի այդ ներկայումս առկա են բազմաթիվ բնակարաններ, բնակելի տներ և այգետնակներ, որոնք տրված (տրվում) են վարձակալության իրավունքով, սակայն սահմանված կարգով վարձակալության պայմանգրեր չեն կնքվում և չեն գրանցվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում, որն առաջացնում է եկամտային հարկերի ստվեր, պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման և պետական տուրքի վճարումներից խուսափում, ինչպես նաև վարձակալության շուկայի ոչ հստակ գնային ու քանակային վերլուծության իրականացում։

   Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախատեսվում է, որ անշարժ գույքի միևնույն հարկ վճարողին պատկանող Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված (բացառությամբ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունների)՝ իրավունքների պետական գրանցում ստացած երկու և ավելի հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկը բոլոր հարկման օբյեկտների համար հաշվարկվի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ անշարժ գույքի միևնույն հարկ վճարողին պատկանող Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հարկման օբյեկտների (բացառությամբ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունների) 50 տոկոս և ավելին տվյալ հարկային տարվա ընթացքում տրված և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցված է վարձակալության իրավունքով վեց ամիս և ավելի ժամկետով։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները տրամադրել վարձակալության իրավունքով, ինչպես նաև վարձակալության պայմանագրերը կնքել սահմանված կարգով և դրանից ծագող իրավունքները գրանցել անշարժ գույքի կադաստր վարող մարմնում:

      Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

  1. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

      5. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում:

 

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2747

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Դավթյան

18.04.2023

Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․

Վահե Ասատրյան

17.04.2023

Նախագծում հստակ չէ, թե ինչպես է հաշվարկվելու գույքահարկը. 1. եթե գույքը տնօրինվում է համասեփականատիրության իրավունքով 2. եթե գույքը պիտանի չէ բնակության համար, հետևաբար չի կարող տրվել վարձակալության 3. եթե գույքը չի վարձակալվում, բայց պարապուրդի էլ մատնված չէ, օրինակ՝ բնակվում են սեփականատիրոջ ընտանիքի անդամները կամ բարեկամները 4. եթե գույքը բնակեցված չէ, բայց ծառայում է սեփականատիրոջ շահերին, օրինակ ծառայում է որպես ձեռնարկատիրության գործունեության համար նախատեսված տարածք։

Lilit Sargis

17.04.2023

Իսկ օրինակ եթե չեմ ապրում իմ բնակարանում, բայց ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում, ի՞նչ է առաջարկում եք ինքս իմ հետ վարձակալության պայմանագիր կնքեմ։

Տեսնել ավելին