Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________2023 թվականի N ________ - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 4-րդ կետում «(«Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերից հետո լրացնել «կամ սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան՝ առցանց ծառայության միջոցով» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«5. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան տեղեկությունների փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Լիցենզավորողմարմինների և լիցենզավորված անձանց կողմից բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1912-Ն որոշման՝

1) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետում «, քաղաքաշինության բնագավառի 2,» բառերն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման՝

1) 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) կամ առցանց ծառայության միջոցով:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1970

Տպել