Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

    «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքները (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 16-ին: Օրենսդրական փոփոխությունների առանցքային նպատակներից է տեղեկատվական համակարգերի կիրառմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման, որակավորման, լիցենզավորված քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշավորման և որակի գնահատման գործընթացի որակյալ մատուցումը, հարմարավետությունը, որը բխում է ժամանակի և ծախսերի խնայողության, ինչպես նաև ավելորդ թղթաբանությունը և վարչարարությունը բացառելու անհրաժեշտությունից: Այդ կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին թույլատրվել է համապատասխան փոխգործելիություն իրականացնել մի շարք թվային համակարգերի հետ:

     Վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) միջև անհրաժեշտություն է առաջացել ներդնել հաղորդակցության էլեկտրոնային համակարգ:

    Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի (զ.2-րդ կետի), 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (34-րդ կետի) և 8-րդ հոդվածի 1-ին մասի (11.10-րդ հոդվածի 1-ին մասի) դրույթները` Կոմիտեի և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի իրականացնել ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N1584-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ լրացում կատարելու ճանապարհով՝ նկատի ունենալով, որ օրենքով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստուգումները և գրանցումները իրականացվելու է ՊԵԿ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով տրամադրված տեղեկությունների հիման վրա, որի նկարագիրը սահմանում է ՊԵԿ-ի նախագահը։

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Լիցենզավորման մասին» օրենքի և մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերի համաձայն՝ Կոմիտեն «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրություններ է ուղարկում ՀՀ պետական եկամուտների կոմիտե` ծանուցելով պետական տուրքի վճարման սուբյեկտ հանդիսացող լիցենզավորված անձանց վերաբերյալ, ինչպես նաև լիցենզավորվող անձանցից և պատասխանատու մասնագետներից պահանջվում է ՊԵԿ-ի կողմից տրվող մի շարք տեղեկանքներ՝ մասնագետների տարբեր կազմակերպություններում ներգրավվածությունը կամ բացակայությունը հիմնավորելու համար: Բացի այդ, լիցենզիաների կասեցման հիմքերից են հանդիսանում նաև պատասխանատու մասնագետների բացակայության, լիցենզավորված կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցման, պետական տուրքերը ժամանակին չվճարելու դեպքերը, որը շարունակական և հաճախակի կրկնվող բնույթ են կրում:

ՊԵԿ-ը, համաձայն նույն օրենսգրքի, ստանալով Կոմիտեի կողմից ուղարկած լիցենզավորված անձանց վերաբերյալ տեղեկությունները, համապատասխան նշում պետք է կատարի իր կողմից վարվող տվյալների բազայում, ինչպես նաև դրա փոփոխության դեպքում՝ պարտավոր է տրամադրել տեղեկություններ: ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում, նույնականացնելով լիցենզավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, «Mulberry» փաստաթղթաշրջանառության նույն համակարգի միջոցով Կոմիտեին տրամադրվում է տեղեկություն` տվյալ պահին պատասխանատու անձանց աշխատավայրի և զբաղեցրած պաշտոնի (առկայության դեպքում) վերաբերյալ:

Գործընթացի իրականացման առումով առկա է խնդիր կապված` պատասխանատու մասնագետների կողմից տվյալ պաշտոնը զբաղեցնելու կամ մասնագիտությամբ աշխատանքը կատարելու ընթացքում աշխատանքի ընդունման ու աշխատանքի վայրի փոփոխության վերաբերյալ պահանջվող տեղեկության տրամադրման հետ` հաշվի առնելով գրանցված (հաշվառված) հարկ վճարողների (գործատուների) մեծաթիվ քանակը: Ամենօրյա ռեժիմով այսպիսի տեղեկատվության ստացումը և տրամադրումը հնարավոր է բացառապես ծրագրային ապահովման միջոցով:

           ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթը` Որոշմամբ հաստատվել է հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին ՊԵԿ-ի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը։

Լիցենզավորման մասին օրենքի համաձայն Կոմիտեն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է լիցենզիայի կասեցման պատճառի վերացման հիմքերի առկայության դեպքում (լիցենզավորված անձի կողմից խախտումները վերացնելու մասին հայտարարություն) իրականացնել կասեցման վերացում, բայց ոչ ուշ, քան հինգ օրյա ժամկետում: Օրենքով սահմանվել է լիցենզավորված կազմակերպությունների և պատասխանատու մասնագետներ գրանցամատյաններում ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը:

Օրենքի համաձայն տեխնիկական հնարավորության դեպքում գրանցամատյանը կարող է համակցվել այլ իրավասու մարմինների համակարգերի հետ՝ գրանցամատյանում պահվող տեղեկություններն ինքնաշխատ եղանակով փոխանակելու նպատակով:

Վերոգրյալ կանոնակարգումների վերլուծությունից ստացվում է, որ պատասխանատու մասնագետների և լիցենզավորված կազմակերպությունների աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները ՊԵԿ-ի կողմից Կոմիտեին տրամադրելու պահանջը սահմանված է օրենքով: Միաժամանակ, Որոշմամբ սահմանված է հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին ՊԵԿ-ի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի (զ.2-րդ կետի), 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (34-րդ կետի) և 8-րդ հոդվածի 1-ին մասի (11.10-րդ հոդվածի 1-ին մասի) դրույթները` հայտնում ենք, որ Կոմիտեի և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի Որոշման մեջ լրացում կատարելու ճանապարհով՝ նկատի ունենալով, որ օրենքով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստուգումները և գրանցումները իրականացվելու է ՊԵԿ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով տրամադրված տեղեկությունների հիման վրա, որի նկարագիրը սահմանում է ՊԵԿ-ի նախագահը։

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի  N 1584-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

           Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), որի նպատակն է տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ՊԵԿ-ի և Կոմիտեի միջև ներդնել հաղորդակցության էլեկտրոնային համակարգ:

6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Կոմիտեի և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն:

7.Այլ տեղեկություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի  N 1584-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի հոկտեմբերի 3-ի N1584-ն որոշման մեջ

լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություննրև լրացում կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1776

Տպել