Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N          –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
  • որոշման տեքստում և հավելվածներում «հաշմանդամ ճանաչված անձ» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչաված անձ» բառերով և դրա հոլովաձևերով, «հաշմանդամ դարձած» բառերը և դրա հոլովաձևերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ դարձած» բառերով և դրա հոլովաձևերով, իսկ «հաշմանդամ ճանաչելու մասին բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին» բառերով և դրա հոլովաձևերով.
  • որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով հաշմանդամության կենսաթոշակը, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

5) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ:.

  • որոշման N 1 հավելվածում՝

ա. 6.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով․

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» կամ «Փորձաքննության կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում, օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» կամ «Փորձաքննության կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:».

գ. 35-րդ կետում, 46-րդ կետի 1-ին ենթակետում, 50.2-րդ, 75-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում» բառերով.

դ. 40-րդ կետի 2-րդ ենթակետում «18 տարեկանից բարձր հաշմանդամ զավակի (եթե նա հաշմանդամ է ճանաչվել» բառերը փոխարինել «18 տարեկանից բարձր հաշմադամություն ունեցող զավակի (եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «նրան հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու» բառերը փոխարինել «նրան հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու» բառերով.

ե. 41-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում կամ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կամ պատճառական կապը փոխվելու դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքի հիման վրա.

5) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամություն ունեցող և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունեցող անձի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը (կենսաթոշակի գործում առկա՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի վարչական ակտի քաղվածքի (տեղեկանքի) հիման վրա) վերահաշվարկվում է տասներկու ամիսը մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը.».

զ. 45-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի ծանուցումը վերադասության կարգով կամ վերափորձաքննությամբ կամ կրկնակի գնահատմամբ կամ վերագնահատմամբ անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին կամ, ըստ շտեմարանում առկա տվյալների, լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը.».

է. 46-րդ կետի 1-ին ենթակետում «անձին հաշմանդամ չճանաչելու բառերը փոխաարինել «հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու բառերով.

ը. 50.1-րդ կետի 2-րդ ենթակետում  «հաշմանդամ ճանաչվելու օրվանից բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից բառերով.

թ. 50.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.2. Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում  իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատումը կատարվել է»  կամ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:.

ժ. 50.3-րդ կետում «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով, իսկ «հաշմանդամ ճանաչվելու դեպքում բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում բառերով.

ժա. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«69. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է` բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքի, կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության ներկայանալու և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքի:».

ժբ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«88. Եթե առաքվող կենսաթոշակի գործում առկա է անձի հաշմանդամության մասին վարչական ակտի քաղվածքը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի ֆունկցիոնալություն գնահատման գործը և կցում կենսաթոշակի գործին:».

  • որոշման N 2 հավելվածում՝

ա. 28-րդ և 28.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հաշմանդամություն ունեցող երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով կամ այդ մասին ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությամբ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

28.1. Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:».

  • որոշման N 8 հավելվածում՝

ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1  Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունները կարգավորվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով:»

բ. 3-րդ կետը «իրավասու պետական մարմինը» բառերից հետո լրացնել «(2023 թվականի փետրվարի 1-ին և դրանից հետո՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը)» բառերով.

գ. 3.1-ին կետը «բժշկասոցիալական փորձաքննության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

դ. 27-րդ կետը «բժշկասոցիալական փորձաքննության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

զ. 28-33-րդ կետերըը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության  ենթարկելու համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանում: Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանումը միջնորդագիրն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է պատիժ կրող անձի բժշկական փորձաքննությունը, անհրաժեշտության դեպքում ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության (ֆունկցիոնալության գնահատման) և բժշկական փաստաթղթերը  հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

  1. Ստանալով բժշկական փաստաթղթերը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին՝ պատիժ կրող անձին բժշկասոցիալական փորձաքննության (ֆունկցիոնալության գնահատման) ենթարկելու միջնորդությամբ:
  2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջնորդության և բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի հիման վրա քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի, կալանավորված անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման համաձայն։
  3. Պատիժ կրող անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին տեղեկանքն ուղարկում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որը պահվում է պատիժ կրող անձի անձնական գործում, իսկ վարչական ակտի քաղվածքը՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
  4. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին պատիժ կրող անձի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
  5. Բժշկասոցիալական փորձաքննությամբ (ֆունկցիոնալության գնահատմամբ) հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկ է ուղարկում անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին տեղեկանք:».
  • որոշման N 10 հավելվածում՝

ա. 8-րդ և 10-րդ կետերում, 12-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում, 20-րդ կետում, 21-րդ կետի 2-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում» բառերով.

բ. 10.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով.

գ. 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության չներկայանալու մասին:

  1. Հաշմանդամության կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման կամ վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:».
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

 

  • Քննարկվել է

    29.03.2023 - 14.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1867

Տպել